Իրեն համարել է «չգնահատված հերոս»

Իրեն համարել է «չգնահատված հերոս»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարին սկսել է հասարակությանը զարմացնելով։ Մի կողմից նա հայտարարել է, որ իր վարչակազմն արել է ավելին, քան նախորդ նախագահների վարչակազմերը կարող էին կատարել, մյուս կողմից էլ ասել է, որ ինքը հերոս է եւ հերոսական քայլեր է արել, սակայն չեն գնահատել իր քայլերը։ «Եթե ուրիշ մեկը եւ ոչ թե Դոնալդ Թրամփն աներ այն, ինչ ես եմ արել Սիրիայում, նա ազգային հերոս կդառնար։ ԻՊ-ը գրեթե գլխովին ջախջախված է եւ մենք աստիճանաբար դուրս ենք բերում մեր զորքերը եւ ոչնչացնում ենք ահաբեկիչների մնացորդներին»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ դեռեւս իր նախընտրական քարոզչության շրջանում նա խոստացել էր, որ ամերիկյան զորքերը դուրս է բերելու Սիրիայից։ «Ես հանդես եմ գալիս ընդդեմ պատերազմների, որոնց վերջը չի երեւում»,- նկատել է Սպիտակ տան ղեկավարը։