«Միսս Աֆրիկայի» կեղծամը բռնկել է

«Միսս Աֆրիկայի» կեղծամը բռնկել է

2018 թվականի «Միսս Աֆրիկա» գեղեցկության մրցույթի հաղթող Դորկաս Կասինդեի կեղծամը բռնկվել է եւ սկսել այրվել պարգեւատրման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Նիգերիայի Կալաբար քաղաքում տեղի ունեցած մրցույթի ժամանակ Կասինդեն ներկայացրել է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունը։ Նա 24 տարեկան է։ Կեղծամի կրակն հանգցնելուց հետո արարողությունը շարունակվել է։ Կեղծամի կրակը հանգցնելու համար աղջկան օգնության են հասել հաղորդավարն ու եւս մի քանի մարդ։