ԱՄՆ իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի պատվաստանյութի գողանալու հավանականությունը բացառելու համար․ WSJ

ԱՄՆ իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի պատվաստանյութի գողանալու հավանականությունը բացառելու համար․ WSJ

Ամերիկյան իշխանությունները եւ դեղագործական ընկերություններն ու հիվանդանոցները միջոցառումներ են ձեռնարկել, որպեսզի բացառեն կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի հափշտակման հավանականությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության ներկայացուցիչ Պոլ Մանգոյին։ Վերջինս հայտարարել է, որ իրենք հատկապես մտավախություն ունեն կիբերանվտանգության եւ առհասարակ՝ ընդհանուր անվտանգության հետ կապված, դրա համար էլ այս առումով արտակարգ միջոցառումներ են ձեռնարկել։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ Առողջապահության նախարարությունը ունի մտավախություն, որ ամերիկյան հակակորոնավիրուսային պատվաստանյութի պատենտավորումից հետո կսկսվեն տարատեսակ հանցագործների կողմից հարձակումները պատվաստանյութի դեմ եւ կա անհրաժեշտություն անվտանգության միջոցառումները այս ուղղությամբ ուժեղացնել։