Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը համաձայնել է սառեցնել միջուկային զինանոցը․ Մայք Պոմպեո

Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը համաձայնել է սառեցնել միջուկային զինանոցը․ Մայք Պոմպեո

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ըստ էության համաձայնել է իր կողմից սառեցնել իր միջուկային զինանոցը, ինչի համար իրենք չափազանց ուրախ են։ «Ռուսաստանը սկզբունքորեն համաձայնել է սառեցնել իր ողջ միջուկային զինանոցը եւ մենք դրա համար չափազանց ուրախ ենք։ Սակայն մենք պետք է համոզվենք, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի կողմից բանակցողները պետք է արագ հանդիպեն, որքան հնարավոր է, որպեսզի շարունակեն առաջընթաց գրանցել եւ վերջնական ձեւավորել համաձայնագիր, որի կատարումը ենթակա կլինի վերիֆիկացման»,- ասել է Պոմպեոն՝ բրիֆինգի ընթացքում։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր երկարաձգել հարձակողական նշանակության ռազմավարական միջուկային սպառազինությունների զսպման մասին համաձայնագրի գործողությունը, հավելելով, որ Մոսկվան պատրաստ է վերջնական տեսքի բերելու Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ միջուկային զենքի համաձայնագիրը։