Գրողին լինի էդ հրաժարականը․ Էդիկ Օսեյան

Գրողին լինի էդ հրաժարականը․ Էդիկ Օսեյան

Եզդիաբնակ Դդամասարի համայնքապետ Էդիկ Օսեյանը այն համայնքապետերի թվում է, որ հրաժարական են ներկայացրել հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ 

Պատճառն այն է, որ իմքայլականները դժգոհ են մնացել Դդմասարում ստացած ձայներից, ու Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել Օսեյանին։  

«Հրապարակի» հետ զրույցում Օսեյանը բավականին անտրամադիր ձայնով ասաց, որ թքած ունի հրաժարականի վրա։ 

«Որոշել եմ, տվել եմ», - ասաց նա։

Պատճառների մասին Էդիկ Օսեյանը չցանկացավ խոսել։
 
«Ավել բաներ, կներեք, չեմ կարող ասել։ Ես ոչ մի բանի ոչ էլ խառնվում եմ, ոչ էլ հետաքրքրում է։ Գրողին լինի էդ հրաժարականը, թքած էդ հրաժարականի վրա, ավելի լավ կաշխատեմ։ Ավելի լավ, որ հրաժարական եմ տվել, ինձ համար հանգիստ կապրեմ», - եզրափակեց նա։

Դդմասար համայնքում Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 24 ձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 12 ձայն։