Ավելի լավ էր պատերազմի դաշտում մեռնեի, էս օրը չտենայի

Ավելի լավ էր պատերազմի դաշտում մեռնեի, էս օրը չտենայի

«Հրապարակի» զրուցակիցը Աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն է: 

- Ո՞նց եք, պարոն Հակոբկոխյան, ինչ եք զգում այս օրերին:

- Էդ պարոն բառը հեչ չեմ սիրում, ես ռամիկ եմ, ռամիկ Իսո ասեք: Ո՞նց կարա հայ մարդը էսօր լավ լինի, շատ վատ եմ, էնքան որ ապրում եմ, ինքնասպան չեմ լինում, որովհետև չի կարելի, բայց ավելի լավ էր պատերազմի դաշտում մեռնեի, էս օրը չտենայի: Հայ ազգը կոտորվել ա, էլ հայ չի մնացել համարյա:

- Այս երեք միլիոն հայերը….

- Դե արդեն լրիվ բացահայտվեց: Կեսը թրքահպատակ են, կեսը պարսիկի արյուն ունեն, կեսն էլ թաթար են: Գենետիկորեն հայ չի մնացել, դրա համար էլ էս վիճակն ա:

- Բա ինչու էինք տարիներ շարունակ մենք մեզ գովաբանում, մենք ամենալավն ենք, ամենահայրենասերն ենք, ամենաուժեղն ենք….

- Փափուկ բարձ էին դնում գլխներիս տակ: Թրքահպատակ հայերն էլ փորձում էին ապացուցել, իբր իրանք էլ են հայ, իրանք էլ են սիրում մեր երկիրը, բայց էսօր սաղի դիմակները պատռվեցին: Էշի ականջում քնած են մեր ժողովուրդը: Մենք անկապ ապրում ենք, մեր մեջ թուրքը զարգացավ, տես` ինչեր արեց: Ո՞նց կարար հայը էս կարգի չսիրեր իրա հայրենիքը: Տենց բան չէր կարա լիներ: Բառեր չեմ գտնում, մենակ մտքիս քֆուրներ են գալիս: Ինձանից հազար անգամ գրագետ մարդիկ ամեն ինչ ճշմարիտ ասում են, բայց եթե մարդիկ չեն համախմբվում էդ մարդկանց շուրջը, ոչ մի բան չեն անում, էլ ի՞նչ ասես, իմաստ կա՞: Հույսս Աստված ա, որ բարկանա, իրա անելիքն անի:

- Ինչո՞ւ հոշոտվեց Արցախը….

- 30 տարի տանջվեցին, չարչարվեցին մարդիկ, որ Արցախ սարքեն, Նիկոլի նմանին բերեցին, որ ամեն ինչ քանդի` Լևոնի աշակերտ Նիկոլին: Էն ժամանակ Վազգենը կար, Լևոնին հեռացրեց, հիմա Վազգենի եղբայրը փոխանակ գոնե Վազգենի գերեզմանի խաթր մի լավ բան անի, ուրախանում ա, որ երկիրը հանձնում են: Մնում ա Երևանն էլ հանձնեն, դարձնեն Էրիվան, որ Վազգենի ախպերն ավելի ուրախանա: Էդ էլ թող անեն, լրիվ հանգստանան: Պանդուխտ դառանք, ի՞նչ արած: Լեզուս էլ չի պտտվում ասեմ, բայց սրանք հո հայ չեն, շատ էլ թե հայի անձնագիր ունեն:

- Բայց Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին երևանցիների ընդամենը 9 տոկոսն է վստահում: Երևանի բնակչության 91 տոկոսը փաստացի իր քվեն Փաշինյանին չի տվել:

- Այ ցավդ տանեմ, չմասնակցելն ավելի վատ էր: Դա նշանակում էր, որ լավ էլ վստահում են Նիկոլին:

- Բայց Նիկոլի թիմը չհաղթեց: Եթե ընդդիմադիրները համախմբվեն, չդավաճանեն միմյանց, ՔՊ-ին կհաղթեն:

- Անհայրենիք լինելը շատ վատ բան ա, ավելի լավ ա մարդ ծնող չունենա, քան հայրենիք: Նիկոլին ասել են` Հայաստանը պետք ա Ադրբեջան սարքես, որ կյանքը վայելես: Ինքն էլ էդ ուղղությամբ ա աշխատում:

- Բայց նույն Փաշինյանն ասում է, որ Հայաստանը ցանկանում են ծայրագավառ դարձնեն, ինքն էլ մեր պետականության, ինքնիշխանության պաշտպանն է:

- Դե տենց խոսքերով մարդկանց հարիֆցնում ա: 5000-ով ընտրության գնացած մարդկանց էսօր շատ հեշտ ա խաբելը: Բան ա, ասում ա էլի….

- Բայց մեր ժողովուրդն այդքան միամի՞տ է:

- Մեր ժողովուրդ ախր չի մնացել, հայ չի մնացել: Ինչքան էլ տխուր ա լսելը, հայ չկա: Նախ թաթարն ա բռնաբարել հայերին, հետո պարսիկը, հետո թուրքը…. Մեր գենը փոխվել ա, անկախ նրանից, որ հայի պասպորտ ունենք: Թուրքի բռնաբարածից չէր կարա հայ ծնվեր, որ գենետիկ անալիզ անեն, մեծ մասը եսիմ ինչ են, բայց ոչ հայ: Ուղղակի միամիտ մարդիկ էլ կան, որ խաբվեցին: Էս ոստիկանները բա, լրիվ չոբանի շուն են դառել: Ֆաս ես տալիս, շան պես առաջ են գալիս: Կարմիր գլխարկներ են դառել: 100 հոգով հասնում են մի հոգու վրա ու ծեծում: Չեն պատկերացնում դրանք վաղը ինչ կարա լինի, էսօր տեխնիկան էնքան ա զարգացել, որ սաղի դեմքները նկարում, պահում են, որ վաղը դրանց զավակները ամաչեն:

- Ժամեր առաջ ադրբեջանցիներն առևանգեցին Ռուբեն Վարդանյանին:

- Բա տեսնում ես: Սամվել Բաբայանի նմանը, որ էն թվերին իրան բեսամթ լավ տղու տեղ էր դրել, հեշտ-հանգիստ անցակետն անցել ա, Ռուբենին առևանգել են: Սամվել Բաբայանն իրան ահուսարսափ էր երևակայում, բա ո՞նց էդ «կռված տղուն» հանգիստ թողեցին: Բունկերում արիշ-վերիշ արածին…. Ռուբեն Վարդանյանը բիզնեսմեն տղա ա, հիմա իրա հայրենասիրության հաշվին եկել էր, ուզում էր մի բանով օգտակար ըլներ, էդ մարդը փողատեր ըլնելով հասկացել ա, որ մենակ փողը չի երջանկություն: Չգիտեմ մեր վերջը որն ա: Վերջից եկող կա, ասում ա ընդեղ էլ մի բան չի: