ԱԳ փոխնախարարը՝ ստեղծված իրավիճակի մասին

ԱԳ փոխնախարարը՝ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը: «Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,- Գորիսում ասել է Հովհաննիսյանը։

«Թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»,- նշեց նա։