13-ամյա դեռահասը կրակ է բացել․ նոր ահաբեկչություն՝ Երուսաղեմում
Երուսաղեմում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ ահաբեկչության ժամանակ երկու մարդ հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Jerusalem Post-ը։
Չարագործը կրակ է բացել Դավթի քաղաքի՝ Երուսաղեմի ամենահին տարածքի այցելուների վրա, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացվում, և որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։
Մաալոտ փողոցում վիրավորվել են 45-ամյա տղամարդը և 22-ամյա երիտասարդը, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Ենթադրյալ ահաբեկչին վնասազերծել են օգնության հասած հասարակական կարգի պահապանները։ Պարզվել է, որ նա 13-ամյա դեռահաս է։ Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից, շարունակվում են հարձակվողի հանցակիցների որոնումները։
Հունվարի 27-ի երեկոյան 21-ամյա Խեյրի Ալկամը կրակ է բացել Արևելյան Երուսաղեմում՝ սինագոգի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ավելի ուշ նրան վնասազերծել են։
Կարծիքներ