ԱՄՆ-ն կրճատել է իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում եւ Իրաքում

ԱՄՆ-ն կրճատել է իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում եւ Իրաքում

ԱՄՆ Պնախարարությունը հայտարարել է, որ կրճատել է ամերիկյան ռազմական հավաքակազմը Աֆղանստանում եւ Իրաքում, յուրաքանչյուրում թողնելով 2,5 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերին։ Նշենք, որ Reuters լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Պենտագոնը չի դադարեցրել ամերիկյան զորքի դուրսբերումն Աֆղանստանից, չնայաշ այն բանի, որ ներկայիս ֆինանսական տարվա համար ռազմական բյուջեն մտել է ուժի մեջ, որն արգելում է ամերիկյան զորակազմի հետագա դուրսբերումը, քանի դեռ Պենտագոնն այդ մասին Կոնգրեսին չի ներկայացրել եւ դրա հետ կապված ռիսկերի գնահատում չի արվել։