Մարզպետի համակուրսեցին հաղթեց ընտրություններում

Մարզպետի համակուրսեցին հաղթեց ընտրություններում

Նախնական արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետի պաշտոնում: Անկուսակցական Արամ Մելքոնյանը ստացել է 1719 քվե:

Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273:

Նշենք, որ Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է, ըստ մամուլի հրապարակումների, նրան հենց մարզպետն է սատարում՝ «չեզոքացնելով» մյուս թեկնածուներին, դրա մասին բարձրաձայնում էին նաեւ թեկնածուները։