Ու՞մ է իրականում պատկանում Black Star Burger-ը

Տևական ժամանակ է մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե հայտնի ռուս ռեփեր Տիմատին ձեռք է բերել «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը, որը գտնվում էր Երևանում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ:
Նշվում էր նաև, որ տարածքի համար Տիմատին վճարել է մոտավորապես 5 միլիոն դոլար։
Այժմ այդ տարածքում գործում է Black Star Burger Yerevan–ը, որը ներառվում է ռուս հայտնի ռեփեր Տիմատիի ռեստորանների ցանցում։
Մեր ունեցած տեղեկություններով, իրականում ռուս երգիչը ընդամենը վերոնշյալ բիզնեսի ֆրանչայզերն է. իրական սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի եղբորորդին է՝ Սերժը։
Իսկ ի՞նչ է ֆրանչայզինգը
Ֆրանչայզինգը շարունակական գործարար համագործակցության ձև է, որի դեպքում բիզնես գործունեություն ծավալող մեկ կազմակերպություն պայմանագիր է կնքում մեկ այլ կազմակերպության հետ, ըստ որի վաճառում է ապրանքների վաճառքի կամ արտադրության և/կամ տվյալ ապրանքանիշի անունից ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք: Ֆրանչայզին պարտավորվում է վաճառել այդ ապրանքը կամ ծառայությունը՝ նախապես որոշված օրենքներով և բիզնեսի վարման կանոններով, որը սահմանում է ֆրանչայզերը:
Գրիգոր Մարգարյանը հանրության լայն շրջանակներին ավելի շատ հայտնի է Բելաջիոյի Գրիշ մականվամբ։ Վերջինիս մականունն էլ պայմանավորվում է այն հանգամանքով, որ նախկին պատգամավորը «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի սեփականատերն է։
Հիշեցնենք, որ Black Star Burger Yerevan-ն արդեն բացվել է։ Այն միշտ մարդաշատ է, նույնիսկ հսկայական հերթեր են գոյանում։ Սրանով պայմանավորված էլ արդեն նոր սարքավորումներ են բերվում։
Black Star Burger-ի ողջ հումքը ներմուծվում է ՌԴ-ից։
Կարծիքներ