Ղազախստանում ահաբեկչություններ են կանխվել

Ղազախստանում ահաբեկչություններ են կանխվել

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները կանխել են նախապատրաստվում մի շարք ահաբեկչություններ եւ ձերբակալել երկու անձի, որոնք հարել են քայքայիչ կրոնական հոսանքի, եւ մտադրություն են ունեցել իրականացնել բռնարարքները։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԱԿ մամուլի կենտրոնը։

Հատուկ ծառայությունների կողմից կանխարգելիչ գործողությունը իրականացվել է Ալմաթիում։ Քննչական գործողությունների ընթացքում այդ անձանց բնակության վայրերից հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ, սառը զենքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ, սմարթֆոններ, որոնց մեջ եղել են տեղեկություններ այն օբյեկտների մասին, որոնց վրա պետք է իրականացվեին ահաբեկչական հարձակումները։ Հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։