Օսիպյանն անձամբ է բանակցել հանցագործի հետ․ մանրամասներ՝ Չարենցավանի երեկվա միջոցառումից (տեսանյութ)

Օսիպյանն անձամբ է բանակցել հանցագործի հետ․ մանրամասներ՝ Չարենցավանի երեկվա միջոցառումից (տեսանյութ)

Մենք երեկ ուշ երեկոյան գրել էինք, որ Չարենցավան էր ժամանել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, նաև մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել այստեղ։ Նրանք վնասազերծման օպերացիա էին իրականացնում։ Մինչև լուսադեմ Օսիպյանը եղել է Ոստիկանության Չարենցավանի բաժնում և հեռախոսով բանակցություններ վարել հանցագործի հետ Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդու հետ, որը թաքնվում էր Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։

Այսօր արդնե ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ հաղորդելով դեպք մանրամասներն ու այն, որ Օսիպյանին հաջողվել է հեռախոսով բանակցություններ արդյունքւոմ համոզել ահնցագործին, որ նա ինքնակամ գա և հանձնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։