Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա. Դանիել Իոաննիսյան

Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա:

Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվատ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:

Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահվածք դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»: