Ի՞նչ կլինի, եթե Մոսկվայի դատարանը դադարեցնի ռեկտորի լիազորությունները

Ի՞նչ կլինի, եթե  Մոսկվայի դատարանը դադարեցնի ռեկտորի լիազորությունները

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կլինի, եթե օրինակ՝ Մոսկվայի դատարանը դադարեցնի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի լիազորությունները: Նույնը պատկերացրեք Քեմբրիջի, Եյլի, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանների ղեկավարների պարագայում: 
Նախ, կարծում եմ, որ նման դեպքն անհնար է, քանզի աշխարհահռչակ համալսարանների ղեկավարները թույլ չեն տա իրենց կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար դատարանի դռներն ընկնեն կամ էլ առաջացած վեճը կլուծեն արտադատական կարգով: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև նրանք լակոտ չեն և, հետևաբար պատիվ ունեն: Բացի դրանից, վերջիններիս համար սեփական հեղինակությունից էլ ավելի կարևոր է համալսարանի հեղինակությունը: Այդ իսկ պատճառով էլ դատարանների վարույթում անգամ չկար, չկա և չի էլ լինի ռեկտորների լիազորությունների դադարեցման պահանջով հայցադիմումներ: Անշուշտ խոսքը հեղինակավոր համալսարանների մասին է:
Իսկ ի՞նչ է խանգարում մեզ ունենալ հեղինակավոր համալսարան: Օրինակ՝ Մայր բուհն ունի նույն ֆակուլտետներն ինչ Մոսկվայի համալսարանը: Վերջինիս ղեկավարն այնպես, ինչպես Սադովնիչին ակադեմիկոս է (վարկած կա, որ նա միաժամանակ նաև գիտնական է): Սակայն, Մայր բուհի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով, ինչը գրեթե անհնար է հեղինակավոր բուհերի ղեկավարների պարագայում: 
Ինչու՞ է այդպես: Որովհետև Մայր բուհի ղեկավարը չգիտի, թե ինչ է նշանակում ունենալ պատիվ: Նրա համար կարևոր չէ համալսարանի հեղինակությունը: Նա չգիտի, որ գոյություն ունի խնդիրների լուծման արտադատական ձևաչափ: Նա խոպանում է: Դե իսկ խոպանչիներին շատ անգամ արտաքսում են:
Սա է մեր երկրում հեղինակավոր համալսարան չունենալու պատճառը»: