4 անսովոր իրավիճակ, որ վկայում են B12 վիտամինի դեֆիցիտի մասին 

4 անսովոր իրավիճակ, որ վկայում են B12 վիտամինի դեֆիցիտի մասին 

В12 վիտամինի դեֆիցիտը շատ ավելի լայն տարածում ունի, քան շատերը կարող են պատկերացնել։ Գիտնականները պարզել են մարդու մոտ չորս անսովոր իրավիճակ, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմում առկա է այս վիտամինի պակասորդը։ 

• Գլոսսիտ․- Express բրիտանական պարբերականը գրում է, որ մարդու օրգանիզմում B12-ի պակասորդի պատճառ կարող է լինել գլոսսիտը։ Խոսքը լեզվի բորբոքման մասին է։ Ընդ որում, գլոսսիտի դեպքում հաճախ լեզուն ուռչում է, եւ ունենում «կարմիր փայլող մակերեւույթ»։ Գլոսսիտի ժամանակ շատերը ուտելիս ցավային զգացողություններ են ունենում։ 

• Խոցեր․- В12-ի պակասորդը հաճախ կապված է անեմիայի հետ եւ կարող է բերել բերանի խոռոչում խոցերի ձեւավորմանը։ Մեծ մասամբ դրանք ինչ որ լուրջ բանի հետեւանք չեն, սակայն կարող են դիսկոմֆորտ առաջացնել։ 

• Այրոց․- B12-ի պակասորդի այլ ախտանշաններն են բերանի խոռոչի չորությունը, ուժգին ծարավի զգացողությունը, բերանում ցավի առկայությունը, համի զգացողության փոփոխությունները կամ իսպառ կորուստը, թույլ ցավը կամ ընդարմացումը 

• Քոր․- B12-ի դեֆիցիտի ժամանակ լեզվի վրա կարող է առաջանալ քոր։ Քորը կարող է հայտնվել ժամանակ առ ժամանակ, անակնկալ կերպով։ Առաջանում է նաեւ ցանկություն լեզուն ինչ որ կերպ ատամներով «քորելու»։

Նշենք, որ B12-ը կենսական կարեւորություն ունեցող վիտամին է օրգանիզմում բազմաթիվ պրոցեսների համար։ Այն պարունակվում է հիմնականում կենդանական ծագման մթերքներում՝ կաթի մեջ, մսի եւ ձկան մեջ։ Սակայն եթե օրգանիզմը չի կարողանում այդ վիտամինը յուրացնել, ժամանակի ընթացքում առաջանում են վերջինիս դեֆիցիտի ախտանշանները։