Գիտնականները վերականգնել են առաջին մարդու դեմքը

Գիտնականները վերականգնել են առաջին մարդու դեմքը

Գիտնականներին հաջողվել է վերականգնել առաջին հնագույն մարդու դեմքը, որի մնացորդները հայտնաբերվել էր Եթովպիայում 2016 թվականին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Ենթադրաբար աֆրիկացի ավստրալոպիտեկը ապրել է ճիշտ այն ժամանակ եւ այն շրջանում, ինչ ո վաղնջական մարդը։ Այն եղել է անցումային տեսակ՝ կապիկի եւ մարդու միջեւ։ Վերականգնումից հետո ստեղծված դեմքը հիշեցնում է շիմպանզե։ Մեծ քիթը եւ դեպի առաջ ձգված կզակը գիտնականներին ստիպել են խոսել մարդու նախնիի չափազանց պրիմիտիվ արտաքինի մասին։ Այնուհանդերձ գիտնականները կարծում են, որ մարդու ծագումնաբանությունը չափազանց բազմազան է, իսկ կապիկից մարդ անցումային շրջանում միանգամից մի քանի կենդանի էակներ են ներգրավված եղել, որոնք չեն ունեցել այն խելացիությունը, ինչ Լյուսին, առաջին մարդը, որի մնացորդները հայտնաբերել են Արեւելյան Աֆրիկայում 1974 թվականին։ Ենթադրվում է, որ նա ապրել է քարանձավում, 3,8 միլիոն տարի առաջ։ Վերականգնումն իրականացրել են գերմանացի եւ բրիտանացի գիտնականները։