Նոր մանրամասներ՝ լրագրողի սպանության գործից

Նոր մանրամասներ՝ լրագրողի սպանության գործից

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոքջիի սպանության գործով ՄԱԿ հատւկ զեկուցող Ագնես Քալամարը հրապարակել է զեկույց սպանության գործի քննության հետ կապված, որտեղ հայտարարվել է, որ Սաուդյան Արաբիան մեղավոր է լրագրողի սպանության գործում։ Քալամարը իր զեկույցում ներառել է նաեւ սպանության հետ կապված թուրքական իշխանությունների տրամադրության տակ հայտնված եւ ապա հրապարակված ձայնագրությունները, որոնք հիմք են տալիս մտածելու, որ սպանությունը պատվիրված է եղել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդի կողմից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։