Հանձնարարել են վտարանդի նախագահին հսկել

Հանձնարարել են վտարանդի նախագահին հսկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ վտարանդի Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ՝ պետական պահպանության ստորաբաժանումներից տրամադրելով թիկնապահներ։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ինչպես հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Յանուկովիչին պետական պահպանություն տրամադրվել է դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս ապաստանել է Ռուսաստանում։

Կրեմլի խոսնակը չի մանրամասնել, թե կոնկրետ որ ստորաբաժանումն է իրականացնելու Յանուկովիչի պահպանությունը։