Նատալյա Օրեյրոն կնկարահանվի ռուսական ֆիլմում

Նատալյա Օրեյրոն կնկարահանվի ռուսական ֆիլմում

1990-ականների աստղ Նատալյա Օրեյրոն, որն առավել հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից, մոտ օրերս մեկնելու է Ռուսաստան։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամյան ալիքը, ուրուգվայցի դերասանուհին նկարահանվելու է ամանորյա ֆանտաստիկ ֆիլմում, որը կոչվում է «Նամակ Ձմեռ պապին»։ Ֆիլմում նա հանդես կգա  Իվան Օխլոբիստինի եւ Քրիստինա Ասմուսի հետ։