Անակնկալ երկխոսության առաջարկ է արել

Անակնկալ երկխոսության առաջարկ է արել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անակնկալ կերպով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է բաց երկխոսություն ծավալել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Մադուրոն ասել է, որ պատրաստ է բաց երկխոսություն ծավալել ԱՄՆ նախագահի հետ, եթե իհարկե վերջինս փոխի իր վերաբերմունքը Վենեսուելայի նկատմամբ։ Երկխոսության օրակարգի հետ կապված Մադուրոն միայն հավելել է, որ պատրաստ է քննարկելու բոլոր կարեւոր հարցերը։