Սպառնացել է սանկցիաներով

Սպառնացել է սանկցիաներով

Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում նոր հակաիրանական սանկցիաների կիրառումն ի պատասխան ԵՄ այն մեխանիզմների, որոնք կիրառվելու են Իրանի հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտնում է FoxNews-ը։ Ըստ հրապարակման, Պոմպեոն ասել է, որ իր երկիրը պատրաստ է սահմանափակումներ կիրառել ցանկացածի հանդեպ, սանկցիաների ցանկացած խախտման դեպքում, որը սահմանված է ընդդեմ Իրանի։ Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Բրյուսելի ներկայացրած հատուկ մեխանիզմը, որը նախատեսում է հակաիրանական որոշ սանկցիաների շրջանցում Իրանի հետ գործակցելու համար։