Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը․ Շարմազանով

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը: 
Նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում:

Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա: 
Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը:
Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:

Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:

Բայց սա վերջը չէ դեռ: 
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:
Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը: 
Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի: 
Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: 
Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում: 
Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»