Գեղամ Գևորգյանը կփոխարինի Արտակ Շաբոյանին

Գեղամ Գևորգյանը կփոխարինի Արտակ Շաբոյանին

Քիչ առաջ հայտնի դարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր նախագահի անունը։ Այդ պաշտոնին նշանակվելու է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Մեր տեղեկություններով, այս նշանակումը տեղի է ունեցել հապճեպ։ Համապատասխան միջնորդագիրը ԱԺ նախագահին ուղղված Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ուշ գիշերով, Ստրասբուրգից վերադառնալուն պես և ուղարկել է Ազգային ժողով։ Օրենքի համաձայն, ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը, ՀՀ վարչապետի առաջարկով։

Կառավարության աղբյուրը հավաստում է, որ միջնորդագիրը Փաշինյանի բացակայությամբ նախապատրաստել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մինչև 2020 թվականի մարտի 30-ը անձեռնմխելի էր, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը, որից հետո կարող է այդ պաշտոնին վերանշանակում լիներ, լրանում էր մարտի 30 -ին։ Բացի այդ, ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարի պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, պահանջ՝ որին Գեղամ Գևրոգյանը չի համապատասխանում: Նա ընդամենը երկու տարի ԾԻԳ-ի ղեկավար է եղել։ Սակայն Տիգրան Ավինյանի կամքը օրենքից ուժեղ է։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը։