Արեգակի մոտ չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնաբերվել

Արեգակի մոտ չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնաբերվել

ՆԱՍԱ-ի մասնագետները Արեգակի մոտ չբացահայտված թռչող օբյեկտ են հայտնաբերել։ Օբյեկտը անշարժ թռչում էր Արեգակից չափազանց մոտ հեռավորության վրա, ապա անհետացավ բռնկման պատճառով։ Ուշագրավ է այն, որ օբյեկտը բավական մեծ է եւ կարող է համեմատվել Երկիր մոլորակի չափսերի հետ։ Մասնագետ Սքոթ Վորինգը հայտարարել է, որ ինքը մեկ անգամ չէ, որ նման բան է նկատել եւ մեկ անգամ նման օբյեկտ է նկատել, որի չափսերը Երկրից մեծ կարելի է համարել մոտ հինգ անգամ։ The Mirror-ը գրում է, որ Վորինգը նշել է, որ նման երեւույթները եւս մեկ անգամ ապացուցում են, որ գոյություն ունի ոչ-երկրային կյանք տիեզերքում։