Քոշաքար

Քոշաքար

ՔՈՇԱՔԱՐ

Հե՜յ, Քոշաքար իմ սիրասուն
Իմ հուշերի սար անմոռաց,
Դու գաղտնիքներ ունես բազում,
Ժայռեր ունես վեհ, սիգապանծ:
Քո լանջերի խորշերում խոր
Կա եւ ոսկի, եւ պլատին,
Հայոց ոգին խորհրդավոր
Միշտ քո մեջ է, ով իմ անգին:
Սառն ու զուլալ ջուր է բխում
Քո զրնգուն աղբյուրներից,
Իջնում է ձոր ու հանդարտվում,
Կյանք պարգ¨ում նորից-նորից:
Ու հանդարտված այդ գետակում
Լող է տալիս ձուկը Մուրձի,
Համ ու հոտից չես կշտանում,
Ինչպես բույրից անուշ ուրցի:
Քո լանջերին անմահական
Մի օր եղել եմ գառնարած,
Հմայվել եմ ամեն անգամ
Քո բույրից համատարած:
Քո փեշերին խորհրդավոր
Գանձն է փռված իմ հուշերի,
Երազանքներն իմ հին ու նոր
Եվ լուսացումն իմ գիշերի:

Դսեղ

Գալուստ ԱՆՏՈՆՅԱՆ
Երկար տարիներ գյուղխորհրդի նախագահ, 10 երեխաների հայր, Հայրենական մեծ պատերազմի վետերան