Զինվորներ տեղափոխող մեքենա է շուռ եկել Թուրքիայում․ կա զոհ եւ վիրավորներ

Զինվորներ տեղափոխող մեքենա է շուռ եկել Թուրքիայում․ կա զոհ եւ վիրավորներ

Թուրքիայի Սիլոպի քաղաքում, որը գտնվում է Շիրնակ նահանգում, շուռ է եկել զինվորներ տեղափոխող մեքենա։ Մեկ զինվորական մահացել է վթարի հետեւանքով, եւս 20-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը, զինվորական ճամբար մեկնող տրանսպորտային միջովը շուռ է եկել քաղաքի մատույցներում։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։