Որ ախտանշանների վրա ուշադրություն չեն դարձրել գլխուղեղի քաղցկեղ ունեցողները

Որ ախտանշանների վրա ուշադրություն չեն դարձրել գլխուղեղի քաղցկեղ ունեցողները

Գլխուղեղի քաղցկեղ ունեցողները թվարկել են այն ախտանշանները, որոնք նրանք լուրջ չեն ընդունել հիվանդության սկզբում։ Այս մասին հայտնում է Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է PLOS One հանդեսում։ Մասնավորապես, պացիենտները նշել են, որ հիվանդության նախնական փուլերում, նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ չեն ախտորոշվել, ունեցել են խնդիրներ հիշողության եւ հավասարակշռության հետ, եղել են բավական թափթփված եւ անզգույշ, գանգատվել են տեսողության վատացումից, եղել են քնկոտ ու դանդաղախոս, ինչպես նաեւ արագ են հոգնել։ Որպես կանոն հիվանդները այդ ախտանշանները կապել են օրգանիզմի բնական ծերացման հետ եւ չեն մտածել, որ դրանք պատճառով կարելի է նաեւ դիմել բժշկի։ Նշվում է, որ ուսումնասիրությունները անցկացվել են 61-70 տարեկան պացիենտների շրջանում։ Միայն այն ժամանակ են նրանք դիմել բժշկի, երբ ախտանշանները նրանց մոտ առաջացրել են կասկածանքներ ինստուլտի կամ ինֆարկտի հետ կապված։