Boeing 737 MAX ծրագրային ապահովումը կթարմացվի

Boeing 737 MAX ծրագրային ապահովումը կթարմացվի

ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչությունը հավանություն է տվել Boeing կորպորացիայի մասնագետներին՝ թարմացնելու Boeing 737 MAX օդանավների ծրագրային ապահովումը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Խոսքը այս դասի օդանավների ծրագրային թարմացում կատարելու նախնական համաձայնության մասին է։ Նոր ծրագրով արդեն հնարավոր կլինի ինքնաբերաբար օդանավի քթամասը իջեցնել ներքեւ ամեն 10 վայրկյանը մեկ, եթե նրան սպառնում է բարձրության կտրուկ նվազում կամ տատանում մի կողմից մյուսը։ Boeing 737 MAX-ի հենց այս համակարգերում եղած խնդիրներն են, որ ամենայն հավանականությամբ, պատճառ են դարձել, ըստ փորձագետների, ինդոնեզական եւ եթովպական ավիաաղետների համար։ Ակնկալվում է, որ համակարգեը տեղեկություններ կստանա արդեն ոչ թե մեկ հարձակման հաղորդչից, այլ երկուսից, ինչը կնվազեցնի էականորեն սխալվելու հավանականությունը։