Ահաբեկչական հարձակում Սոմալիում․ զոհերի թվում մեկ փոխնախարար կա

Ահաբեկչական հարձակում Սոմալիում․ զոհերի թվում մեկ փոխնախարար կա

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկիչները հարձակվել են այդ երկրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի վրա։ Գրոհայինները սպանել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սաքար Իբրահիմ Աբդալլահին։ Մինչ հարձակումը, գրոհայինները երկու մեքենա են պայթեցրել, ապա սկսել հրաձգություն եւ գրոհ նախարարության շենքի վրա։ Նախարարության աշխատակիցները փորձել են դուրս գալ շենքից՝ լուսամուտներից դուրս նետվելով։ Այս մասին հայտնում է BBC-ն, հավելելով, որ գրոհայինները հարձակվել են նաեւ Հանրային աշխատանքների, վերականգնման եւ բնակարանաշինության նախարարության, ինչպես նաեւ Բանադիրի շրջանի ոստիկանության հրամանատարական կենտրոնի վրա, որը գտնվում է նախագահական պալատի հարեւանությամբ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը։ Ուժայինները սկսել են հատուկ գործողություն եւ ոչնչացրել գրոհայիններին։