Մեծ Բրիտանիայի վարչապետին կհեռացնե՞ն պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետին կհեռացնե՞ն պաշտոնից

Մեծ Բրիտանիայի կառավարության մի շարք նախարարներ պայմանավորվել են հեռացնել զբաղեցրած պաշտոնից գործող վարչապետ Թերեզա Մեյին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հրապարակման, 11 ավագ նախարարներ, ունեցած հեռախոսային խոսակցությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ գործող վարչապետ Թերեզա Մեյը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, քանի որ դարձել է «թունավոր եւ անկայուն քաղաքական ֆիգուր»։ Ընդ որում, եթե Մեյը հրաժարվի թողնել պաշտոնը, նրանք պայմանավորվել են միասնաբար գրել հրաժարականներ։ Հայտնի է, որ նույնիսկ հայտնի է Մեյի փոխարինողի անունը։ Վեջրինս վարչապետի ապարատի ղեկավար Դեւօդ Լիդինգտոնն է։ Հնարավոր թեկնածուներ են նաեւ Շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը։ Մեյի հրաժարականը պահանջելու պատրաստվող նախարարները կարծում են, որ Մեյը կթողնի պաշտոնը 10 օրվա ընթացքում այն դեպքում, երբ արդեն այս շաբաթ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից։