Էսկալատորի անսարքությունը խուճապի պատճառ է դարձել «Դիսնեյլենդում»

Էսկալատորի անսարքությունը խուճապի պատճառ է դարձել «Դիսնեյլենդում»

Էսկալատորի անսարքության հետեւանքով առաջացած աղմուկը դարձել է խուճապի պատճառ Փարիզի «Դիսնեյլենդում»։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, մանրամասնելով, որ անսարք մեխանիզմը այնպիսի ձայն է սկսել հանել, որոնք նման են եղել կրակոցների արձակմանը, ինչն էլ հենց մարդկանց իրարանցման պատճառ է դարձել։ Մարդիկ, չհասկանալով, թե ինչ է կատարվում սկսել են վազվել այս ու այն կողմ եւ երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները եւ շրջափակվել է «Դիսնեյլենդը», սկսվել են մանրամասն հետազոտություններ եւ պարզվել է պատճառը։ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հաստատել է, որ ահազանգը եղել է կեղծ։