Հասկանում եմ մարդկանց դժգոհությունը․ Ն․ Փաշինյան
«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,-այսօր Վանաձորում անդրադառնալով Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշմանը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը, ով նաև խոստովանեց, որ այս որոշումն իր համար անակնկալ է եղել։
Վարչապետի պաշտոնակատարը ոչ միայն նորմալ է համարում մարդկանց վրդովմունքը, այլև ԵԿՄ նախկին նախագահի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները։ Դա, ասաց, որ քաղաքացիների իրավունքն է։
Կարծիքներ