Արցախում Բելա Քոչարյանը ներկայացրել է ամուսնու հեղինակած գիրքը

Արցախում Բելա Քոչարյանը ներկայացրել է ամուսնու հեղինակած գիրքը

Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի  շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա են եղել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը, Ռոբերտ Քոչարյանի ընկերներն ու մերձավորները։։ «Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։ Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի եւ ազատության այն գինը, որ վճարել է հայ ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայության հարատեւման համար»,- ասել է  Բելլա Քոչարյանը և հավելեց․ «Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։