Ի՞նչ հանդիպում է եղել «Ադրբեջանի դրոշի ներքո»․լուսանկար
Այսօր լուր է տարածվել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել արցախյան հասրակական և ընդդիմադիր գործիչների հետ։ Երեկ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն էր հայտարարություն տարածել՝ ռուս խաղաղապահներից հանդիպում պահանջելով։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր՝ մեջբերում եմ. «Մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Պետք է խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ հանդիպում պահանջել, կոնկրետ հարցեր տալ և դրանց պատասխանները ստանալ։ Արցախի ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է սպասվում, որպեսզի համապատասխան եզրակացություններ անի և ձեռնարկի անհրաժեշտ հետագա քայլերը։ Եթե խաղաղապահ ուժերի ղեկավարությունը հրաժարվի հանդիպումից, ապա հասարակական ճնշում կլինի այս հանդիպումը ստանալու համար»։ Հիմա ուշադրություն։ Այս հասարակական ու քաղաքական գործիչները, գնացել են հանդիպման ռուս խաղաղապահների հրամանատարի հետ, որտեղ սեղանին դրված էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի դրոշները։ Արդարցիորեն հարց է առաջանում ինչի՞ են հասել այս մարդիկ գնալով Ադրբեջանի դրոշի ու դրոշի տակ հանդիպման։ Արդյո՞ք իրենց համար հաճելի էր այդ տեսարանը։ Ի՞նչ հարցեր են քննարկել Ադրբեջանի դրոշի տակ։ Ու Ադրբեջանի դրոշի ներքո այս հանդիպումը հավանաբար շուտով «մեծ հերոսություն» կներկայացվի։ Ի՞նչ գործ ուներ այնտեղ Ադրբեջանի դրոշը, եթե հանդիպումն Արցախի հասարակության հետ էր։ Եթե այդ հանդիպմանը ներկայացուցիչներ լինեին երկու կողմից, ապա հասկանալի կլիներ ադրբեջանական դրոշի ներկայությունը։ Այս հանդիպման հետ կապված նաև զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել համացանցում։ Որոշ արցախյան լրատվականներ նշված հանդիպման հետ կապված նկարը ի սկբանե դրեցին այնպես ինչպես կար, սակայն հետո հեռացվեց հրապարակումները և միևնույն նկարը դրվեց՝ արդեն սեղանի վրա դրված դրոշի հատվածը փակված։
Հ.Գ. Չգիտեմ՝ ի՞ նչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ, բայց այդ հասարակության մոտ հանդիպումից կհիշվի Ադրբեջանի դրոշը։
Կարծիքներ