Հիմա, եթե ասենք՝ Հրազդանում կամ Վանաձորում ինչ ռեստորան գիտենք, մենք չունենք․ Խաչիկյանը՝ ռեստորանների մասին (տեսանյութ)

Հիմա, եթե ասենք՝  Հրազդանում կամ Վանաձորում ինչ ռեստորան գիտենք, մենք չունենք․ Խաչիկյանը՝ ռեստորանների մասին (տեսանյութ)

Ռեստորանների միության հիմնադիր ժողովին այսօր ամսնակցւոմ էր նաև Վազգեն Խաչիկյանը, ով արդեն ներկայանում է որպես ռեստորանային ոլորտի բիզնեսմեն, նաև խոհարարական հաղորդում է պատրաստվում վարել նորաբաց հեռուստաընկերությունում։ Խաչիկյանն իր հայրենի Ախթալայում փոքրիկ ռեստորան ունի։

Նա իր ելույթում նշեց, որ մենք մեր խոհանոցն ու հայկական ուտեստները լավ չենք ներկայացնում աշխարհում, չունենք հայկական խոհանոցին վերաբերող գրքեր, լավ պրոպագանդա չենք անում։ Ըստ Խաչիկյանի՝ մենք չունենք հայկական ուտեստների բրենդավորում, թե որն է հայկական ուտեստը, մինչդեռ վրացական խոհանոցից բազմաթիվ ուտեստներ են հայտնի, որ խորհդրանշում են իրենց ագզյաին խոհանոցը՝ սացիվի, խինկալի, չախոխբիլի և այլն։ Միջոցառմանը ներկա էին նաև պաշտոնյաներ կառավարությունից, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Սակայն նրանք կարճ ժամանակ անց հեռացան։ 

«Ցավում եմ, որ մեր պետական պաշտոնյաները գանցին, որովհետև սա ձեզ չէր ուղղված, կամ մեզ չէր ուղղված, սա ավելի շատ նրանց էր ուղղված»,-իր ելույթում ասաց Խաչիկյանը՝ նկատելով, որ պաշտոնյաներն այլևս դահլիճում չեն։ Նա նաև նշեց, որ Հայաստանում պիտի լինի հայկական խոհանոցի շաբաթ։

Խաչիկյանի խոսքով՝ այսօր մեր հիմնական հաջողված ռեստորանները երևանյան ռեստորաններն են, թեպետ՝ առանձին բացառությւոններ կան Դիլիջանում,Ջերմուկում և Ծաղկաձորում։ «Հիմա, եթե ասենք՝ Հրազդանում ինչ ռեստորան գիտենք կամ Վանաձորում, Գյումրին գուցե մեկ-երկու հաջողված կոնցեպտ ունի, մենք չունենք․․․ և Մեղրիից Նոյեմբերյան մենք պետք է նպաստենք, որ զբոսաշրջիկը, որ եկավ, ինքը կլինի Մեղրիում, թե Նոյեմբերյանում, ինքը նույն ստանդարտից օգտվի, ինչ ստանդարտ, որ կա Երևանում»,-ասաց Վազգեն Խաչիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։