Կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել․նախարար

Կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել․նախարար
Հակոբ Արշակյան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։
Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։

Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չ'երթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության մնացած մասնակիցների կյանքը և առողջությունը»։