Բարև Ձեզ, պարո՛ն Վանեցյան

Բարև Ձեզ, պարո՛ն Վանեցյան

Ձեզ էլ չե՞ն գաղտնալսում՝ այսօր հարցրեցինք ԱԱԾ տնօրեն, երկրի թիվ մեկ գաղտնալսող ու ամենահայտնի գաղտնալսված Արթուր Վանեցյանին։
 
«Կարող է և գաղտնալսում են։ Ես ինչ խոսում եմ, կարող եմ ուղիղ եթերով խոսեմ, անկեղծ ասած, եթե հարցը չի վերաբերում պետական գաղտնիքին»։ 

-Դուք մեզ գաղտնալսո՞ւմ եք, պարոն Վանեցյան, բոլորին դա հետաքրքրում է։

-Ընդհանրապես լրագրող չենք գաղտնալսում։ 

-Պարզապես, ես միշտ բարևում եմ Ձեզ, երբ խոսում եմ հեռախոսով, տեղ հասնո՞ւմ են այդ բարևները։ 

-Չէ, Վահե ջան, համարս կտամ՝ զանգիր բարևիր։ 

Հ․Գ․ Այս հարցը թեև հումորով հնչեցրինք, բայց ոչ՝ պատահական։ Լրագրողների և հատկապես պետական պաշտոնյաների շրջանում այնպիսի տպավորություն, իսկ երբեմն էլ վստահ պնդում կա, թե հատուկ ծառայություններն իրենց հեռախոսները գաղտնալսում են։ Դրա համար հաճախ միմյանց հետ խոսելիս լրագրողները, պատգամավորներն ու պաշտոնյաները, ելնելով գաղտնալսվելու կանխավարկածից, կեսկատակ նախ «բարևներ են հղում իրենց մշտական ունկնդիրներին», նոր սկսում զրույցը։ Ավելին, դեռ Սերժ Սարգսյանի իշխանությունից ի վեր՝ շատ պատգամավորներ լրագրողների հետ խուսափում են ուղիղ հեռախոսակապով շփվել, նախընտրում են Viber-ը կամ WhatsApp-ը՝ ենթադրելով, որ իրենց հեռախոսահամարները գատղնալսման տակ են, իսկ այս հավելվածներով խոսելն ավելի անվտանգ է։