Երկու ուսանողուհիներին գլխատած երիտասարդին հայտնաբերել են

Երկու ուսանողուհիներին գլխատած երիտասարդին հայտնաբերել են

Ուկրաինայում երկու ուսանողուհու գլխատած 21 տարեկան Հուսնու Ջանը, ով հանցանքը կատարելու հետո փախել էր Թուրքիա, հայտնաբերվել է տեղի գերեզմանատներից մեկում եւ արտահանձնվել։ Այս մասին հայտնում է Takvim-ը։ Բուկետ Յըլդըզի եւ Զեյնաբ Հուսունբեյլիի սպանության մեջ կասկածվող երիտասարդը ասել է, որ իր արարքի համար ամեն օր ինքն իրեն արդեն պատժում է։ Նշենք, որ նա կկանգնի դատարանի առաջ եւ պատասխանատվություն կկրի երկու երիտասարդ աղջիկներին գլխատելու համար։ Ուշագրավ է այն, որ Բուկետ Յըլդըզը եղել է տղայի նախկին ընկերուհին եւ չի ցանկացել հաշտվել նրա հետ։ Հետաքննությունը պարզել է նաեւ, որ Հուսնու Ջանը Թուրքիայում վաճառել է սպանված աղջիկների համակարգիչներն ու բջջայինները։ Պարբերականը նշում է նաեւ, որ սպանված աղջիկներին կհուղարկավորեն Թուրքիայում։