Որ ճանապարհներն են փակ.ԱԻՆ

Որ ճանապարհներն են փակ.ԱԻՆ

ԱԻՆ-ի  հաղորդման համաձայն ՝ հունվարի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: