«Փրկիչն» իր ձեռքն է վերցրել նավթի խոշորագույն հանքերը

«Փրկիչն» իր ձեռքն է վերցրել նավթի խոշորագույն հանքերը

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Խաֆթարը, ում նաեւ համարում են Լիբիայի «փրկիչը» իր ձեռքն է վերցրել այդ երկրի խոշորագույն նավթահանքը՝ «աշ-Շարարրան»։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, Խաֆթարի բանակն արդեն իր հսկողությունն է սահմանել մերձափնյա շրջաններում, որտեղ խոշորագույն էքսպորտային տերմինալներն են եւ շարժվում է դեպի հարավ-արեւմուտք։Շատ մասնագետներ հայտարարել են, որ մարշալը փորձում է իր ազդեցությունը ավելացնել հատկապես նավթաբեր տարածքներում եւ վերահսկողություն սահմանել պետության օգտակար հանածոների նկատմամբ։

Նշենք, որ «աշ-Շարարան» համատեղ է արդյունահանվում լիբիական պետական նավթային կորպորացիայի, ֆրանսիական «Տոտալ»-ի, իսպանական «Ռեպսոլի», ավստրիական OMV-ի եւ նորվեգական Equinor-ի կողմից։

Bloomberg-ը հաղորդում է, որ ազգային բանակի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միզմարին հայտարարել է, որ հանքը գրավվել է առանց ռազմական գործողությունների։