Շոյգուն շնորհակալություն է հայտնել Երեւանին

Շոյգուն շնորհակալություն է հայտնել Երեւանին

Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Մոսկվայում գտնվող հայաստանցի իր գործընկեր Դավիթ Տոնոյանին։

Այս մասին հայտնում է RUSARMINFO-ն։ Քննարկման օրակարգում երկու երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցությանն առնչվող հարցերն են։

Ըստ հրապարակման, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու գործընկերը Հարավային Կովկասում։ Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Երեւանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

«Ցանկանում եմ հայտնել երախտագիտությունս։ Դուք առաջինն արձագանքեցիք մեր կոչին՝ կապված Սիրիայի խաղաղ բնակիչներին օգնելու հետ։»,- ասել է Շոյգուն։

Նա նաեւ հորդորել է ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին արագացնել Մեծ Հայրենականին մասնակցած հայ զինվորականների լուսանկարների փոխանցումը` Հայրենասերների պուրակում զետեղելու համար։