Ցուցարարները հաղթել են․ Հոնգկոնգի ղեկավարի հայտարարությունը

Ցուցարարները հաղթել են․ Հոնգկոնգի ղեկավարի հայտարարությունը

Հոնգկոնգի ղեկավարը հայտարարել է, որ միլիոնանոց բողոքի ցույցերը պսակվել են հաղթանակով եւ արտահանձնման օրինագիծը կարելի է համարել մահացած։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ «Հասարակության մեջ դեռեւս կան երկմտանքներ կապված այն բանի հետ, թե որքանով անկեղծ է կառավարությունը եւ կա անհանգստություն, թե կառավարությունը կրկին օրինագիծը կբերի ասպարեզ։ Ցանկանում եմ ընդգծել, որ նման մտադրություններ չկան։ Օրինագիծը մեռած կարելի է համարել»,- ասել է Հոնգկոնգի ղեկավարը, հավելելով, որ հարյուր հազարավոր մարդիկ մասնակցում էին խաղաղ ցույցերին, սակայն մի փոքրիկ հատված հասարակության փորձեց առիթն օգտագործել՝ բարբարոսություններ անելու համար։ Նա անթույլատրելի է համարել նման անկարգությունները։