Ուսամա Բին Լադենի որդուն զրկել են քաղաքացիությունից

Ուսամա Բին Լադենի որդուն զրկել են քաղաքացիությունից

Սաուդյան Արաբիան զրկել է Ուսամա Բին Լադենի որդուն՝ Համզե Բին Լադենին սաուդական հպատակությունից։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը, վկայակոչելով սաուդական միապետության ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարությունը, որը տարածվել էր այսօր։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները գլխագին էր նշանակել Համզե Բին Լադենի համար, մեկ միլիոն դոլար խոստանալով նրան, ով հավաստի տեղեկություններ կհաղորդի նրա գտնվելու վայրի մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը բավական լայն աշխարհագրություն է նշում Համզե Բին Լադենի հավանական գտնվելու վայրի հետ կապված։ Նշենք, որ վերջինս ղեկավարելու է ըստ ամենայնի, իր հոր կողմից հիմնադրված «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը։