ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահին արգելել են զբաղվել ֆուտբոլով 

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահին արգելել են զբաղվել ֆուտբոլով 

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ եւ Օվկիանիայի Ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Դեւիդ Չանգին արգելվել է 6,5 տարով ֆուտբոլով զբաղվել։ Այս մասին հայտնում է AP-ն, հավելելով, որ պատճառը այն է, որ վերջինս մասնակից  է եղել ֆինանսական մախինացիաների։ Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի ղեկավարության կողմից։ Չանգը մեղադրվում է սպորտային օբյեկտների շինարարության ընթացքում 20 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը նաեւ հայտնաբերել է շահերի բախման դրվագներ։ Նախկին բարձրաստիճան մարզական պաշտոնյան կվճարի 100 հազար դոլար տուգանք։