Դեռեւս չեն լուծարվում

Դեռեւս չեն լուծարվում

Թեեւ Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներին զգուշացվել էր, որ ինստիտուտը պետք է լուծարվի, նրանց էլ ժամկետ էր տրվել մինչեւ մարտի 31-ը, սակայն, մեր տեղեկություններով՝ ԿԱԻ-ի աշխատակիցներն այսօր էլ են ներկայացել աշխատանքի։ 

«Ազատման համար չի տրվել ծանուցագիր, որ ինստիտուտը լուծարվում է, մենք էլ երկու ամսվա ընթացքում պետք է լքենք ԿԱԻ-ն։ Կա՛մ կառավարությունը պետք է լուծարման մասին որոշում կայացնի, կա՛մ էլ Կրթության ազգային ինստիտուտի խորհուրդը։ Մինչեւ հիմա, սակայն, նման որոշում չկա»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։