Սումբուլյանը մերն է, մեծ մորքուրիս տղեն է. ֆլեշմոբ՝ թեկնածուի օգտին

Սումբուլյանը մերն է, մեծ մորքուրիս տղեն է. ֆլեշմոբ՝ թեկնածուի օգտին

Շիրակ հայրենակցական միավորման անդամ Կորյուն Սումբուլյանը ինքնառաջադրվել է Աշոցքի խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնում։ Երկու անգամ արդեն ինքնառաջադրվել և հաղթել է Բավրայի համայնքապետի պաշտոնում։ Այսօր նա հնդկաձավարի արտադրության մի քանի ապրանքատեսակ է շուկա հանում: Նորանոր ծրագրերի գաղափարներ ունի՝ ոռոգման, բրդի մշակման, զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք էլ, ըստ նրա, կլուծեն համայնքի բնակչության խնդիրները։ Ինչևէ, Շիրակի մարզում Կորյուն Սումբուլյանին ճանաչողները շատ են: Այս օրերին ֆեյսբուքում նրա ընկերները, ծանոթներն ու հարազատները յուրատեսակ ֆլեշմոբ են նախաձեռնել՝ վերնագրելով. «Սումբուլյանը մերն է » :

Գյումրեցի արվեստագետ Արթուր Գևորգյանը նշում է. « Ուրեմն խոշորացված համայնքներում ընտրություն կատարելը բարդանում է նրանով, որ էսինչ գյուղի բնակչին ընտրելուց հարց է ծագում , թե մերը չէ, թեպետ ամեն գյուղի նկարիչ կարող է ապրել մի գյուղում ու ում էլ ընտրեն ՝ մեկ է մնացած գյուղերի բնակիչ չէ:

«Սումբուլյանը մերն է » ֆլեշմոբը անցկացնելով ուզում ենք զորավիգ լինել մեր ընկերոջը, ով բարեկիրթ, ազնիվ ու ստեղծարար մարդ է, և ում շատ ենք սիրում ու հարգում, որպես հայրենասեր ու լավ հայի:Սումբուլյան Կորյունից երկու բան կասեմ:

Հնդկաձավարի մշակման գործարանի հիմնադիր և մարդՙ ով Վրաստանի կողմից մեզնից վերցրած 80 հա հողի տեղ հետ բերեց նույնքան ու որից 20 հա անտառ՝ ինչը շատ կարևոր է բարձր լեռնային կլիմայի պայմաններում:Մեր ֆլեշ մոբը քաղաքական չէ և զերծ է որևէ մեկ այլ թենկածույի քննարկումից և ուղղակի մեր աջակցությունն է մեր ընկերոջը»:

Ֆլեշմոբի շրջանակում առանձնացրել ենք Լևոն Բարսեղյանի գրառումը. « Ես ու Կորյունը երկու քրոջ տղերք ենք, իրար մանկությունից գիտենք: Ինքը մեծ մորքուրիս տղեն է, ես՝ իր փոքր մորքուրի տղեն եմ: Վերջացավ:Հարց.-քանի՞ մորքուր ունեինք յուրաքանչյուրս Բայց ըդիկ կարեւոր չէ: Կարեւորն էն է, որ Նիկոլ պապս ու Աբա մամս, որոնց մասին գրել եմ գրքումս, համ էլ Կորյունի Նիկոլ պապն ու Աբա մամն են :Մենք էն սորտից ենք, որ նահանջի ճամփա չունեն »:

Որքանով ֆլեշմոբն իր նպատակին կծառայի, ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Փետրվարի 7-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ: