Վրաստանում շարունակվում են ռուս պատվիրակների դեմ բողոքի ցույցերը

Վրաստանում շարունակվում են ռուս պատվիրակների դեմ բողոքի ցույցերը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները այսօր խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ 

Այնուհետև Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Նրանք պահանջում են դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։