Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա․ 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել․ Շարմազանով

Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա․ 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Нет ребята, все не так, все не так, как надо

Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են: 
Այսօր, Փաշինյանի իշխանության օրենսդիրի ղեկավար Արարատ Միրզոյանը բառացիորեն ասել է՝ դեսպանը հանդիպում է մի մարդու, ում շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, խոսքը շատ լուրջ մեղադրանքի մասին է (խոսքը ՀՀ 2-րդ նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին է):

Իսկ հիմա հարց և՛ Փաշինյանին, և՛ Միրզոյանին: 
Իսկ երբ այդ լուրջ մեղադրանք առաջադրված մարդուն ոչ թե ՌԴ դեսպանը, այլ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորանք էր ուղարկում, այն ժամանակ է՞լ ասել, որ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին:

Թե՛ Պուտին և թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից սպասիբոներից բացի այլ բան չլսեցինք: 
Չնայած՝ նույն Փաշինյանն էր ժամանակին մեղադրում Ռուսաստանի իշխանությանը ապրիլյան պատերազմում բացասական դերակատարում ունենալու մեջ:
Խոսել ասեցի՝հիշեցի...
Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել:

Հ.Գ
Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо.»։