Ես լավ չեմ պատկերացնում` այս սրիկայությունը որքան պետք է շարունակվի. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` նույն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին հանիրավի մեղսագրել են Յուրի Տեփանոսյանի սպանությունը։ Իսկ հայտնի լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է։ Ավետիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ քրեական գործին, նշեց, որ հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն մեղադրողներով, նույն դատավորներով՝ իբրեւ թե քննվել. «Սա խեղկատակություն է, սա վիրավորանք ու արհամարհանք է մեր պետականությանը, մեր արժանապատվությանը, մեր ինքնիշխանությանը: Ես լավ չեմ պատկերացնում, թե այս սրիկայությունը որքան պետք է շարունակվի այս ձեւով, եւ այդ ընտանինքներին էլ ինչքան պետք է ինչ-ինչ տեխնոլոգիաներ օգտագործելով ներքաշեն: Շատ ցավում եմ, որ մարդկանց նման վիճակի մեջ են դնում:
Նա նաեւ անդրադարձավ նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետի թեկնածուների միջեւ տեղի ունեցած բանավեճի այն հատվածին, որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է` լինելու է ամբողջական անցումային արդարադատություն. «Մենք կաջակցենք այդ գործընթացին, որ դա տեղի ունենա: Որքան կարեւոր է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, նույնքան էլ կարեւոր է երկու ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքներն ամբողջությամբ շուռ տված, կեղծարարությամբ գործեր սարքած իրավապահների ու փորձագետների պատասխանատվության հարցը»։
Մանրամասները` տեսանյութում։
Կարծիքներ